Քոնդոլիզա Ռայսը պատմել է` ինչպես էր աղաչում Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Նորության նկար ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պատրաստվում է առաջիկայում հրապարակել No Higher Honor խորագրով գիրքը, որում «երկաթյա լեդին» ներառել է պաշտոնավարման ընթացքում առավել կարևոր հուշերը:

Սակայն նախքան լույս կտեսնեն Ռայսի հուշերը, այդ գրքից որոշ հատվածներ մամուլի տրամադրության տակ են հայտնվել:

Քոնդոլիզա Ռայսը գրքում բավական մեծ տեղ է հատկացրել Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին: Նա պատմել է իր` Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար, ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հարաբերությունների, թուրք-քրդական բախումների հետևանքով տարածաշրջանում լարված իրավիճակի, Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի տապալման դեմ մղած իր պայքարի մասին:

Ռայսն իր հուշերում գրել է, թե ինչպես էր բառի բուն իմաստով աղաչում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիին կասեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման գործընթացը:

«Թուրքիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները վտանգված էին: Հզոր հայկական լոբբին տարիներ շարունակ պայքարում էր` Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրող բանաձև Կոնգրեսում ընդունել տալու համար: Այդ ամենն ազդեցություն էր թողնում Թուրքիայի հետ հարաբերությունների վրա: Այդ թեմայի հետ առաջին անգամ առնչություն եմ ունեցել 1991թ., երբ աշխատում էի Սպիտակ տանը: Ծոցի առաջին պատերազմի ժամանակ շատ կարևոր դերակատարություն ունեցող թուրքերը բարկացել էին այն բանի համար, որ իրենց փորձում էին իրենց պատասխանատու դարձնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Իսկ արդեն 1991թ. և դրանից հետո ԱՄՆ նախագահներն ու պետքարտուղարներն այլևս դադարեցրին ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունման գործընթացին աջակցություն ցուցաբերել: Ոչ ոք չի հերքում այդ ողբերգական իրադարձությունները: Սակայն դա ոչ թե քաղաքական գործիչների, այլ պատմաբանների գործն է, նրանք պետք է որոշում կայացնեն: Եվ հենց ճիշտ այն ժամանակ, երբ թուրք-իրաքյան սահմանին առկա լարվածությունը հասել էր իր գագաթնակետին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց այդ բանաձը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին աղաչում էի այդ բանաձևը քվեարկության չդնել Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում: Սակայն Փելոսին ինձ ասաց` «Ոչինչ չեմ կարող անել»: Պաշտպանության նախարար Գեյթսի հետ մամուլին հայտարարեցինք, որ դեմ ենք այդ բանաձևին և փոխանցեցինք Իրաքում մեր զինվորական հրամանատարության այն հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակում մեծ է Թուրքիայում կարևոր ռազմակայաններ կորցնելու հավանականությունը: Մենք խոստացանք թուրքերին ամեն գնով տապալել այդ բանաձևը Կոնգրեսում և ի վերջո կարողացանք կասեցնել այդ գործընթացը: Հայերը, որոնք ցանկանում էին զարգացնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ բանաձևի ընդունմանը կարիքը նույնպես չունեին»:

Քոնդոլիզա Ռայսը հետաքրքիր հուշեր է գրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած իր հանդիպումների մասին:

Ռայսը նշում է, որ այն ժամանակվա արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ առաջին իսկ հանդիպմանը համակրել է նրան որպես գործընկերոջ:

«Արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն ուներ ըմբիշի կառուցվածք, խոսում էր սահուն անգլերեն, բայց առոգանությամբ: Մենք հենց առաջին հանդիպմանը համակրեցինք միմյանց որպես գործընկերների: Գյուլն ասում էր, որ Թուրքիայում իր քաղաքական հոսանքն ի վերջո Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պես զարգացում է ապրելու: «Ըստ էության, նրանք էլ այլևս շատ քրիստոնյա չեն»,- ասում էր Գյուլը: Նա կարծես վշտացած էր այն պատճառով, որ իր կնոջը քննադատում են գլխաշոր կրելու համար: Ասում էր, որ դա պետք է ընկալել որպես անձնական ընտրություն: Այնուհետև խոսեցինք ազգային փոքրամասնություններից քրդերի մասին: Գյուլն ասաց, որ իրենք ցանկանում են նրանց նկատմամբ նախկին իշխանությունների համեմատ ավելի լավ վերաբերվել»,- գրում է Ռայսը` ավելացնելով. «Էրդողանը մի քիչ դժվար անձնավորություն է: Նրա աշխատասենյակը մթությամբ էին լցնում պատուհաններից կախված ծանր կարմիր վարագույրները: Ամենուրեք Աթաթուրքի նկարներն էին: Տեսնելով այդ ամենը` մի պահ մտածեցի, որ Թուրքիան ամենևին էլ եվրոպական չէ: Խոսում էինք երկկողմ հարաբերությունների մասին, որից հետո անցում կատարեցինք Թուրքիայի ԵՄ անդամակցության թեմային: Ասացի, որ Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ լուրջ ջանքեր է գործադրում և ավելացրի` քանի որ ԱՄՆ-ը չի համարվում ԵՄ անդամ, նրա քայլերը սահմանափակ են: Իսկ էրդողանը կատակեց` ասելով. «Երբ մենք անդամակցենք Եվրամիությանը, կփորձենք անել այնպես, որ դուք էլ կարողանաք դիմել անդամակցության համար»: Երբ ես հեռանում էի, Էրդողանը պատրաստվում էր մեկնել Երուսաղեմ: Ես գոհ էի Թուրքիա կատարած այցելությունիցս: Թուրքերին սիրեցի, բավականին ուժեղ մարդիկ են»:

Անդրադառնալով Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացին` ԱՄՆ նախկին պետքարտուղարն ընդգծում է, որ Եվրամիությունը մեծ սխալ կանի, եթե անդամակցության հարցում մերժի Թուրքիային:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 03-12-2011 17:39:48
Դիտումների քանակը: 690
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott